ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հրդեհից մեկ մարդ է տուժել
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածքում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ տուժել է։
«Հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է նախօրեին կեսօրին, սակայն երկու մարտական հաշվարկների՝ դեպքի վայր ժամանման պահին հրդեհը մարվել էր տեղի ուժերով», հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայրում պարզվել է, որ բռնկումը տեղի է ունեցել 20 կիլոգրամանոց բալոնից գազի արտահոսքի պատճառով։ Հրդեհի հետևանքով 1984 թ. ծնված Ռ. Ավետիսյանը ստացել է ստորին վերջույթների 2-րդ, 3-րդ աստիճանների այրվածքներ եւ տեղափոխվել Երեւանի այրվածքների կենտրոն։
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է։
Source Url:
