87 քրեական գործ 101 անձի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 2008 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 9 մեղադրյալ, եւս 8 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց»:

Դատարան է ուղարկվել 87 քրեական գործ՝ 101 անձի վերաբերյալ, որոնցից 70-ով՝ 80 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է, մյուս քրեական գործերով դատաքննությունն ընթացքի մեջ է: Նշված 80 անձանցից 5-ը արդարացվել են, 1 անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է` ամբաստանյալի հետ հաշտվելու պատճառով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված կարգով, 5 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 35 անձ դատապարտվել է ազատազրկման, եւս 34 -ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան: