ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Չորրորդ խմբաքանակը՝ ԼՂՀ նախագահին
«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին է ուղարկել ադրբեջանահայ փախստականների կողմից ԼՂՀ իշանություններին հասցեագրված դիմումների հերթական խմբաքանակը հետեւյալ կից գրությամբ:
«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը Ձեզ է ուղարկում ադրբեջանահայ փախստականների կողմից Ձեզ հասցեագրված դիմումների չորրորդ խմբաքանակը: Ադրբեջանահայությունը լիահույս է, որ ԼՂՀ իշ¬խանությունները տեր կկանգնեն եղեռնի և բռնագաղթի զոհ դարձած ավելի քան 500 հազար մարդկանց ոտնահարված իրավունքները վերականգնելու, կրած բարոյական վնասների դիմաց Ադրբեջանական Հանրապետությունից համարժեք փոխհատուցում ստանալու, իրենց Հայրենիքը եւ քաղաքացիության երկիրը վե¬րագտնե¬լու պահանջը իրա¬կանություն դարձնելու գործընթացին: Ներկայում ադրբեջանահությունը դիմելով ԼՂՀ օրի¬նական իշխանություններին` հստակորեն իր ունեցած վստա¬հու¬թյունն է վե¬րա¬հաստատում նրանց նկատմամբ, նաև` տալով իր անունից գործելու լիա¬զորություն: Արդեն իսկ, «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղա¬քա¬ցիական հա¬սա¬րակության ցանցի տրամադրության տակ կա Ձեզ ուղղված տասնյակ հազարավոր դի¬մումներ, որոնց հոսքը գնալով մեծանում է:
Մեր խնդրանքն է Ձեզ կրկին` ընթացք տվեք այդ դիմումներին»։
