Վասն հայկական հուշարձանների անվտանգության

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Թուրքիայի տարածքում հայկական պատմական հուշարձանների ոչնչացումը կանխելու կոչով Ղրիմի հայերի անունից միջազգային հանրությանն է դիմել Ղրիմում հայ գրողների և նկարիչների միությունների պատասխանատու քարտուղար Սասուն Բարյանը:

Կոչում ասվում է. «Սարսափելի էր լսել քարանձավային Հասանքեյֆ քաղաքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձաններից մեկի ոչնչացման մասին Թուրքիայի ծրագիրը: Մենք տենում ենք, որ մինչ օրս շարունակվում են գիտակցաբար և նպատակամղված ոչնչացվել միջազգային նշանակություն ունեցող հայկական հուշաձանները: Մենք զարմացած ենք թուրքական կառավարության սառնարյունության վրա, կարծում ենք, որ դա հերթական հանցագործ քայլն է, հերթական ցեղասպանությունը, բայց արդեն հայկական պատմության դեմ, հայերի հետքերի ոչնչացման դեմ` իրենց պատմական տարածքներում: Խնդրում ենք միջազգային հանրությանը ընդդիմանալ այս հրեշագործությանը»: