ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ստեղծվել է ՔԲՀՊ կոմիտե
Այսօր մի շարք գործիչներ նոր կոմիտե ստեղծելու մասին հայտարարություն են տարածել
«Իշխանությունների կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվող աննախադեպ բռնությունների, քաղաքական հետապնդումների եւ հալածանքների արդյունքում ութ տասնյակից ավելի քաղաքական գործիչներ եւ շարժման ակտիվիստներ գնտվում են բանտերում՝ քաղբանտարկյալի կարգավիճակով։ Դրսում մնացած բազմաթիվ գործիչներ ու ակտիվիստներ կալանավայրերում չհայտվելու համար ստիպված թաքնվում են։ Մի քանի տասնյակ անմեղ մարդիկ արդարադատության հետ որեւէ պակ չունեցող դատարանների կողմից շինծու գործերով դատապարտվել եւ դատապարտվում են։ Չձերբակալված կամ չկալանավորվածն իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանելիս կամ իրենց արդարացի բողոքն արտահայտելիս ենթարկվում են ոստիկանների կամ իշխանությունների կողմից հովանավորվող քրեական տարրերի հարձակումների ու տարաբնույթ բռնությունների։
Երկրում ստեղծված այս իրավական ամենաթողության պայմաններում ավելի քան հրատապ է իրենց քաղաքական գործունեության եւ հայացքների համար անազատության մեջ հայտնված մարդկանց պաշտպանության խնդիրը։
Մենք՝ ներքոստորագրյալներ գործիչներս, հայտարարում ենք, որ ստեղծել ենք Հայաստանի հանրապետությունում քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե, կարճ՝ քաղբանտարկյալների կոմիտե, որի առաջնային նպատակն է լինելու ամեն կերպ աջակցել քաղբանտարկյալներին, ցուցաբերելով նրանց թե իրավական, թե քաղաքական, թեե բարոյական, թե նյութական աջակցություն։
Վարդան Հարությունյան, Ժիրայր Սեֆիլյան, Կարապետ Ռուբինյան, Գագիկ Աբգարյան, Մեսրոպ Մեսրոպյան, Նորիկ, Նորիկյան, Գայանե Մարտիրոսյան, Տիգրան Խղմալյան, Արշավիր Բոզինյան»։
