ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պետք է խմբավորեն ջանքերը
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները անկեղծորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի վրա, ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` նշելով, որ լավ տպավորություններ ունի անցած շաբաթ Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ կատարած իրենց այցից:
«Միաժամանակ, դեռ մեծ աշխատանքն է սպասվում: Երկու նախագահները պետք է ընդունեն այդ իրողությունը, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ կողմերի քաղաքական նպատակաուղղվածությունը պահանջում է փոխզիջման գնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է խմբավորեն իրենց տեսակետները չհամաձայնեցված հարցերում, իսկ հուլիսի վերջին արտգործնախարարները համանախագահներին կներկայացնեն այդ դիրքորոշումները», ասել է Մեթյու Բրայզան։
