Թոմաս Համմարբերգը կգա Հայաստան

Հուլիսի 13-ին Հայաստան կժամանի Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը:

Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը հինգշաբթի օրը նամակ է ստացել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջիանի Բուքիքիոյից, որում, հանձնաժողովի աշխատանքներին միջազգային փորձագետների հրավերի առիթով տեղեկացնում է, որ կսպասեն մինչեւ Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի՝ Հայաստան կատարելիք այցը, քանի որ նրան է վերապահված նաեւ միջազգային փորձագետների հետ կապված խնդիրը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: