Հայտարարություն ԱՄՆ–ից

Լեւոն Տեր–Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնը Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«2008թ. Հուլիսի 2-ի ժամը 19-ի սահմաններում Հյուսիսային պողոտա ներխուժած, ապօրինի իշխանությունների հսկողության տակ գտնվող հրոսակախմբերի սադրիչ հարձակումը «քաղաքական զբոսանքների» մասնակիցների վրա վկայում է այն, որ Հայաստանում չեն գործում օրենքները ու իշխանությունները իրենց գոյությունը ապահովում են ոչ թե ժողովրդանպաստ, այլ բռնության վրա հիմնված հակաօրինական գործունեությամբ:

Ժողովրդի համախմբումը Համաժողովրդական շարժման շուրջ խոսուն վկայությունն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատրաստ են տեր կանգնել իրենց իրավունքներին եւ այնուամենայնիվ գնալու են ժողովրդական իշխանություն ձեւավորելու ուղղությամբ եւ չեն ենթարկվելու իշխանությունը զավթած, իր նեղ շահերը հետապնդող խմբին:

Ուստի դատապարտելով իշխանությունների հսկողության տակ գտնվող հրոսակախմբերի կողմից իրականացված բռնարարքները, կոչ ենք անում մեր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել հուլիսի 4-ի համահանրապետական հանրահավաքին, Հայաստանում վերահաստատելու ժողովրդավարական կարգերը, ձեւավորելու օրինական իշխանություններ եւ վերջ դնելու օրենքից դուրս գործող նման խմբերի գործունեություն:

Միաժամանակ կոչ ենք անում սփյուռքում բնակվող բոլոր մեր հայրենակիցներին աջակցելª Հայաստանում համաժողովրդական շարժման նպատակների իրականացմանը»։