ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵՀ–ն էլ հետեւելու
Եվրոպական հանձնաժողովն ուշի ուշով հետևում է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ընթացող զարգացումներին, հայտարարել է ԵՄ արտաքին կապերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները։
Բենիտա Ֆերերո-Վալդները պատասխանելով «Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի նամակին ասել է . «Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը վերջին նախագահական ընտրություններից հետո շարունակում է քննարկման առարկա մնալ, և Եվրոպական Հանձնախումբն ուշի ուշով հետևում է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ընթացող զարգացումներին, ներառյալ այն խնդրին, որ Դուք արժանացրել եք մեր ուշադրությանը։ Հայաստանում ԵՄ հանդիպումների ժամանակ մարդու իրավունքների պաշտպանությանն ու հիմնարար ազատություններին առնչվող հարցերը միշտ էլ օրակարգային գլխավոր թեմաներն են հանդիսանում։ Մեր վերջին հանդիպումների ժամանակ Եվրոպական Հանձնախումբն արդեն իսկ հստակ ուղերձ է հղել Հայաստանի իշխանություններին` նշելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը, և այդ համատեքստում բարձրացրել է քաղաքական հայացքների ու իրավունքների համար կալանավորված ակտիվիստների խնդիրը։ Եվրոպական Հանձնախումբը հետևողականորեն շարունակելու է պնդել իր հարցադրումները, ինչպես նաև աջակցել Հայաստանին` քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու գործում»,- իր նամակում նշում է ԵՄ հանձնակատարը:
