ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առաջին հակակոռուպցիոն համաժողովը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության համաձայն, հուլիսի 2-ին Երեւանում կմեկնարկի առաջին Հակակոռուպցիոն համաժողովը։
Հավաքի ընթացքում ՀՀ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, պետական գործակալությունները, միջազգային կազմակերպությունները, մասնավոր սեկտորի և մամուլի ներկայացուցիչները կքննարկեն կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ստանձնած պարտավորությունները:
Հայաստանի կառավարությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը այս տարվա հունիսի 26-ին քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրագործման ուղղությամբ միջոցառումների 2008-2012 թթ. ծրագրի նախագծին առնչվող հարցերը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների մոնիտորինգի ցուցանիշները։
Source Url:
