ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հապճեպ քննություն հնարավոր չէ
Հայաստանի հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ հետընտրական զարգացումների ընթացքում Ազգային ժողովի պատգամավորներՄյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին եւ Սասուն Միքայելյանին «կալանավորելու համար բավարար պայմաններ եւ հիմքեր եղել են»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը այս ամիս ավելի վաղ Երեւանում ասել էր, որ եթե պատգամավորներին ձերբակալելու ապացույցները հիմնավոր են, ապա ինչո՞ւ գործը դատարան չի ուղարկվում։ «Ազգային ժողովի պատգամավորները մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Նրանք մեղադրվում են նախապես համաձայնությամբ հանցագործություն կատարելու մեջ։Կարճ, հապճեպ ժամկետում նման գործի քննությունը ե’ւ ուղղակի հնարավոր չէ, ե’ւ չի կարող լինել բազմակողմանի եւ օբյեկտիվ», հայտարարել է Վահագն Հարությունյանը:
Վահագն Հարությունյանը խոսել է նաեւ իրավապ մարմինների ներկայացուցիչների մեղքով կամ սխալի արդյունքում մարդկային զոհերի մասին «Կոնկրետ չկան նման անձինք, ովքեր կա’մ դիտավորությամբ, կա’մ անզգուշությամբ, կա’մ թեկուզ օրինաչափ գործողությամբ մահ պատճառած լինեն: Բայց այդ ուղղությամբ առաջին իսկ օրվանից քննություն տարվել է, տարվում է, եւ նախաքննական մարմնի առաջնահերթ նպատակներից մեկն էլ դա է` պարզել մահվան դեպքերի բոլոր հանգամանքները»:
