ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում դեռ խոշտանգում են
Եվրոպական հանձնաժողովը ՀՀ իշխանություններին կոչ է անում ավելի ակտիվորեն պայքարել խոշտանգումների դեմ և ողջունում է այս երևույթի դեմ պայքարի ուղղությամբ իրականացված քայլերը, «Մենք կողջունենք, եթե Հայաստանը վավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմեական կարգավիճակը, որը խոշտանգումների դեմ պայքարի հավելյալ միջոց է։ որ Հայաստանի իշխանությունների հետ մասնավոր քննարկումների ժամանակ անընդհատ բարձրացվում է խոշտանգումների դեմ պայքարի հարցը», Երևանում լրագրողներին ասել է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը։
Դեսպանի խոսքերով, խոշտանգումների կիրառման դեմ պայքարը գերակա ուղղություն է Եվրամիության գործունեության մեջ. «Խոշտանգումը հնուց եկող երևույթ է, որը, ցավոք, մնացել է ժամանակակից աշխարհում։ Սա մի խնդիր է, որը գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Մի շարք երկրներ ինտենսիվ աշխատում են խոշտանգումների դեմ պայքարի ուղղությամբ։ ԵՄ-ն այս ոլորտի ամենամեծ դոնորներից մեկն է։ Ամեն տարի այս երևույթի դեմ պայքարի համար հատկացվում է 11 միլիոն եվրո, որոնք բաշխվում են ամբողջ աշխարհում։ Գումարն օգտագործվում է այս ոլորտում տեղակացվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ տարբեր ծրագրեր, ինչպես նաև խոշտանգումների զոհերին վերականգնվելու հնարավորություն ընձեռող նախագծեր իրականացնելու համար»։
Միայն 2006 թվականին ԵՄ-ն ֆինանսավորել է խոշտանգումների դեմ պայքարին ուղղված 39 ծրագիր, ինչպես նաև զոհերի վերականգնման 56 ծրագիր։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն, խոշտանգումներ իրականացվող երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը։
