ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համաժողովրդական շարժամ կենետրոնի գնահատականը ԵԽԽՎ 1620 բանաձեին
ԵԽԽՎ 1620 բանաձեւը եւ նրա ընդունման հետ կապված զարգացումների մեր գնահատականը միանշանակ չէ: Առկա են զարգացումների եւ դրական, եւ բացասական միտումներ:
Դրական զարգացումները հետեւյալն են.
- Հայաստանի իշխանությունների աճպարարությունները եւ նրանց ներկայացրած զեկույցը 1609 բանաձեւի կատարման մասին ըստ էության տապալվեցին, պահանջների կատարումը համարվեց անբավարար, ինչի հետեւանքով հարցը ընդգրկեց ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրակարգ:
- Շնորհիվ նոր` 1620 բանաձեւի, Հայաստանի իշխանությունների գործողությունները կշարունակեն մնալ ԵԽԽՎ վերահսկողության ներքո` համապատսխան պատժամիջոցների գործադրման հնարավորության պահպանման պայմաններում:
- Մինչ 1609 բանաձեւի կատարման պահանջը մնում է ուժի մեջ, 1620 բանաձեւը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանի իշխանություններին, որոնք կօգնեն ժողովրդավարական ազատությունների վերականգնման համաժողովրդական պայքարին:
- Մենք մասնավորապես ողջունում ենք Ա1+-ի համար այս անգամ բաց արդար եւ հրապարակային մրցույթ անցկացնելու պահանջի ընդգրկումը փաստաթղթի մեջ:
- Մենք նաեւ ողջունում ենք քաղբանտարկյալների ազատման հետ կապված ավելի հստակեցված եւ համապարփակ նոր պահանջները: Ողջունելի է նաեւ ԵԽ Մարդու իրավուքների հանձնակատարին տրված հանձնարարականը` սեպտեմբերին Մոնիտորինգային հանձնաժողովին զեկուցել մարտի 1-ի հետաքննող մարմնի եւ քաղբանտարկյալների ազատման հետ կապված խնդիրների առաջընթացի մասին:
- Մենք ողջունում ենք բանաձեւի այն պնդումը, որ իշխանությունների չպիտի անհարկի սահմանափակումներ պարտադրեն ընդդիմության հանրահավաքների նկատմամբ, հատկապես հանրահավաքի տեղի ընտրության հարցում:
Բացասական զարգացումները
- Եվրոպայի խորհուրդը ապացուցեց իր անկարողությունը` Հայաստանի իշխանություններին պարտադրելու 1609 բանաձեւի պահանջների կատարումը իր նախանշած ժամկետում: Դա հետեւանք է այս հարցում Եվրոպական խորհրդի ցուցադրած անվճռականության եւ անսկզբունքայնության: Աշխարհաքաղաքական եւ շահադիտական հաշվարկները գերակայեցին ժողովրդավարական սկզբունքներին նվիրվածության նկատմամբ: Նման զարգացման անմիջական պատասխանատուներն են համազեկուցողներ Պրեսկոտը եւ Կոլոմբյեն: Քաղբանտարկյալների անազատության մեջ մնալու ամեն նոր օրը ընկնելու է նրանց խղճի վրա:
- Տարակուսանք է հարուցում ԵԽԽՎ-ի 1620 բանաձեւի արձագանքը հավաքների ազատության վերականգնման պահանջի կատարման վերաբերյալ, մասնավորապեսª հունիսի 20-ի հանրահավաքի վերջին պահին ոստիկանության կողմից թույլատրելու ողջունումը, այն դեպքում, երբ հանրահավաքը պաշտոնապես արգելվել էր, իսկ ոստիկանությունը, ամբողջ Հայաստանում խախտելով մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, մինչեւ վերջին պահը ապօրինաբար խոչնդոտել է հանրահավաքի անցկացմանը;
- Որեւէ քննադատությանը չի դիմանում նաեւ մարտի 1-ի հանձնաժողովի կազմավորման պահանջի կատարման վերաբերյալ բանաձեի գնահատականը: Մենք չենք ընդունում այդ հանձնաժողովի անկախությունը, վստահելիությունը եւ հրապարակայնությունը գնահատելուց հրաժարվելը այն պատճառաբանությամբ, որ հանձնաժողովը միայն վերջին է պահին ստեղծվել: Նախ` որովհետեւ միտումնավոր այդ ուշացման մեղավորը հենց իշխանություններն են, երկրորդ` առանց երկրորդ կողմի հավասարազոր ներկայացվածության որեւէ հանձնաժողով չի կարող վստահություն ներշնչել: Այսինքն այս խնդիրը պետք է կոշտ գնահատական ստանար ԵԽԽՎ-ի կողմից, ինչը չի արվել։
