ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հարավային Կովկասի կանանց ձայները. Չհորինված պատմություններ»
«ՁԵրևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացել է «Հարավային Կովկասի կանանց ձայները. Չհորինված պատմություններ» գրքի շնորհանդեսը։
«Ձայնաօրագրերը Հարավային Կովկասում» ռադիոնախագիծը, որի շարունակություն է այս հրատարակությունը, հասարակ մարդկանց հնարավորություն տվեց արտահայտվել և կիսվել ցավոտ հարցերով«,- լրագրողներին ասել է գրքի խմբագիր Թամարա Բալավաձեն։
Ռադիոնախագիծը, իրականացվել է 2002-2006 հատվածում եւ այս ընթացքում ձայնագրվել է ավելի քան 1400 բանավոր պատմություն։
«Հարավային Կովկասի կանանց ձայները. Չհորինված պատմություններ» գրքում հավաքված է 117 պատմություն, որոնք պատմել են կանայք Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից, Վրաստանից, Աբխազիայից և Հարավային Օսեթիայից։
Բալավաձեի կարծիքով, նման հրատարակությունը քայլ է դեպի խաղաղապահություն։
«Հակամարտության տարածաշրջանի կանայք անկեղծ պատմում են իրենց պատմությունները, դրանցում չկա չարություն, ատելություն, որոնք մշտապես զգացվում են բանակցային գործընթացում»,- պարզաբանել է գրքի խմբագիրը։
Նախագծի շրջանակներում հայուհին պատմություն է պատմում այն մասին, որ ճակատագրի բերումով 14 տարի չի տեսել իր երեխաներին, և նման պատմություն կարող է պատմել նաև ադրբեջանուհին։
Նախագծի մասնակիցները շոշափում են տարբեր խնդիրներ ու թեմաներ, այդ թվում՝ բարդ փոխհարաբերություններն ընտանիքում, գենդերային խնդիրները, գրքում մեծ քանակությամբ նյութեր են կան պատերազմական թեմաներով։
Գրքի «Կամուրջներ» բաժնում ներկայացված են Կովկասում լայնորեն տարածված խառն ամուսնությունների մասին նյութեր։
