Վան Բայբուրդը` Սահակաշվիլու խորհրդական

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր ազգությամբ հայ Վան Բայբուրդը Միխեիլ Սահակաշվիլիի հրամանագրով նշանակվել է Վրաստանի նախագահի խորհրդական:

Վան Բայբուրդը հայտարարել է, որ նոր պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կզբաղվի Վրաստանի ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերով եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային հարաբերություններին առնչվող խնդիրներով:

«Մինչ այժմ Միխեիլ Սահակաշվիլին երկու խորհրդական ուներ. երրորդը ես եմ: Խորհրդականները միշտ վրացի են եղել, հայազգի խորհրդական առաջին անգամ է նախագահը նշանակում: Երեւի ինձ ընտրելու պատճառն այն է, որ վրացերենին լավ եմ տիրապետում, որ այդ հարցերին լավ եմ տիրապետում: Սա, իհարկե, ինձ համար մեծ պատիվ է, եւ կաշխատեմ իրականացնել իմ առջեւ դրված պարտականությունները»։, հայտարարել է Վան Բայբուրդը: