Այց «Նուբվարաշեն» ՔԿՀ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ «Ս. թ. հունիսի 11-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի աշխատակիցներն այցելեցին ՀՀ ԱՆ "Նուբարաշեն" ՔԿՀ:

Աշխատանքային խումբը հանդիպեց ՔԿՀ- ի պետ Ա. Աֆրիկյանին: Այնուհետև խումբը հանդիպեց կալանավորներին, որոնց մի մասը գրավոր դիմում-բողոքներ էր հասցեագրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:

Անազատության մեջ գտնվող կալանավորների մի մասը համաձայն չէր իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների հետ, ինչպես նաև իրենց դժգոհությունն էր արտահայտում նախաքննության ընթացքի վերաբերյալ` հատկապես նշելով, որ իրենց դեմ ցուցմունք տվող ոստիկանության աշխատակիցներին իրենք երբևէ չեն տեսել և դիմադրություն ցույց չեն տվել: Նկատի ունենալով, որ նրանցից մի քանիսի վերաբերյալ նախաքննությունն արդեն ավարտվել է և քր. գործերն ուղարկվել դատարան, կալանավորվածներին բացատրվեց, որ բարձրացված հարցերը կարող են ներկայացնել դատարանում, ինչպես նաև բացատրվեց քր. դատ. օր.-ով սահմանված բողոքարկման կարգը և ժամկետները:

Կալանավորված անձինք ՔԿՀ-ի պահման պայմաններից և վարչակազմից գանգատներ չարտահայտեցին»: