ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պատժամիջոցները հավանակա՞ն են
«Հայաստանի նկատմամբ լուրջ պատժամիջոցների կիրառումը համարում եմ հավանական: Դա մեր համար ցանկալի չէ: Լավ կլիներ, եթե միջազգային կառույցները մատ թափ տային ոչ թե մեր ժողովրդի, այլ երկրի իշխանությունների վրա». այսօր հայտարարել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Ըստ տիկին Սարգսյանի, եթե իշխանություննները կատարեին ԵԽԽՎ N1609 բանաձևի պահանջները, ապա տարրական տրամաբանությունը և իրականության զգացումը պետք է հուշի նրանց բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը և անխուսափելիությունը: «Մեկուսացնելով ընդդիմության մեծ թվով առաջնորդների և ակտիվիստների`վարչակազմն ակնկալում է նվազագույնի հասցնել Համաժողովրդական շարժման արդյունավետությունը: Սակայն, փոխարենը հաջորդել է հասարակայնության հակառակ արձագանքը: Ակնհայտ է, որ մի շարք կողմնակիցների բացակայությունը էլ ավելի է նպաստել համընդհանուր պայքարի ուժեղացմանը: Եվ այսօր ի հայտ են եկել մեծ թվով երիտասարդ առաջնորդներ, ովքեր ի վիճակի են ցանկացած պահի փոխարինելու մեզ», նշել է ՍԴՀԿ ատենապետը եւ հավելել, որ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ժողովրդի մոռացկոտության Հայաստանի իշխանությունների հուսերը չեն իրականանա։ «Մինչև վերջանական գնահատական չտրվի ողբերգական իրադարձություններին, չանցկացվի անկախ հետաքննություն, թե ով է կրակելու հրաման տվել և ով է կրակել այդ օրը, ներքաղաքական լարվածության մեղմացման միտումի առկայության մասին խոսելն անհնար կլինի: Միայն պաշտոնական տվյալներով զոհվել է 10 մարդ, որոնցից յուրաքանչյուրի վրա ինչ-որ մեկը կրակել է, և միանգամայն ակնհայտ է, որ ոչ ընդդիմության կողմնակիցներից: Այնպես որ`թող Հայաստանի իշխանությունները բարի լինեն`թույլատրելու անկախ հետաքննության անցկացումը», ասել է Լյուդմիլա Սարգսյանը:
