ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մահացել է Թուրքիայի քաղաքացի
ՀՀ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հունիսի 9-ին, ժամը 13.57-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` Ուշի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ «ՄԱՆ» մակնիշի 06 ՋՖ 711 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել, ինչի հետեւանքով Թուրքիայի քաղաքացի, 1982 թ. ծնված Հասան Յարչինկայան տեղում զոհվել է:
Ժամը 16.40-ին փրկարարները Հ. Յարչինկայանի դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել իրավապահ մարմիններին։
Source Url:
