ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մտավորականների ֆորումի ավագանին տեղեկացնում է
Ժիրայր Սեֆիլյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել Մտավորականների ֆորումի ավագանին
«Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանի ազատազարկման ժամկետը լրանալու կապակցությամբ Հայաստանի մտավորականների ֆորումի Ավագանին և Համակարգող խորհուրդը դիմել են քաղաքական և հասարակական կազմակերպություններին` իրենց տեսակետը արտահայտելու Ժ. Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու կամ ՀՀ-ից արտաքսելու վերաբերյալ:
Համաժողովրդական Շարժման Կենտրոնը և ՀԿԿ-ն մամուլով իրենց զորակցությունն են հայտնել Ժ.Սեֆիլյանին և դատապարտելով վարչախմբի ծրագրած ապօրինի գործողությունը, պահանջել են դադարեցնել այն:
ԱԺՄ, ՌԱԿ, ՀԵԿ կուսակցությունների Ավագանուն ուղղված պատասխան նամակներում Ժ.Սեֆիլյանի նկատմամաբ վերաբերմունքը համարում են անարդարացի և համաձայն են այն կարծիքին, որ նա դառնա ՀՀ լիիրավ քաղաքացի:
Մենք շնորհակալություն ենք հայտնում պատասխանող կողմերին:
Իսկ ՄԱԿ , ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ կուսակցությունները առ այսօր մեր կոչին չեն արձագանքել և անորոշ է` նրանք Սեֆիլյանին երկերից արտաքսելուն դեմ են թե կողմ»:
Մտավորականների ֆորումի ավագանի,
համակարգող խորհուրդ
