ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վթարվել է բանվորական ավտոբուս
ՀՀ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ տասներեք մարդ է տուժել Կապան-Քաջարան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի բանվորական ավտոբուսը։
Պատահարի հետևանքով 13 ուղևոր տեղափոխվել է Կապանի կենտրոնական հիվանդանոց: Տուժածներից 11-ը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, մյուս երկուսը գտնվում են բժիշկների հսկողության տակ: Դեպքի հանգամանքները պարզվում են։
Եվս մեկ լուրջ ՃՏՊ է տեղի ունեցել լույս երեքշաբթի գիշերը՝ Երևանի կենտրոնում։ Կեսգիշերին մոտ Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Աուդի» և «ՎԱԶ-2121» մակնիշների ավտոմեքենաները:
Չորս տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց, 24-ամյա երիտասարդը տեղում մահացել է, ևս մեկ երիտասարդ սեղմված է եղել «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի թափքում:
Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով ավտոմեքենայի թափքը մասնատվել է, և երիտասարդը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բուժկենտրոն։
