ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կտոնեն մայիսի 28-ը
Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Համաժողովրդական շարժման կենտրոնը պատրաստվում է տոնել մայիսի 28-ը: «Քանի դեռ մեր այսօրվա հերոսները քաղբանտարկյալներ են, քանի դեռ հետապնդումները շարունակվում են, մենք պարտավոր ենք ցանկացած նշանակալի օր, լինի դա հիշատակի տարելից թե հաղթանակի տարեդարձ, վերածել նրանց ազատության համար պայքարի օրվա՝ ցուցադրելով ազատության հասնելու մեր անկոտրում վճռականությունը եւ հաստատակամությունը՝ ինչպես դա արեցինք ապրիլի 24-ին եւ մայիսի 9-ին:
Մայիսի 28-ին ժամը 13-ին մենք կայցելենք Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր (հավաքատեղին հուշահամալիրի մուտքի մոտ, օղակաձեւ հրապարակում): Իսկ նույն օրը ժամը 18-ին մեր տոնական զբոսանքը կանցկացնենք Ազատության հրապարակում»։
Source Url:
