ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լավ լուրերի սպասելիս
Հայաստանի իշխանությունների կողմից նկատելի է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի իրականացման համար անհրաժեշտ լրացուցիչ քայլեր կատարելու պատրաստակամությունը, Երեւանում հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն. «Միեւնույն ժամանակ, դեռ անելիքներ կան, մասնավորապես` ես կալանավորների ազատ արձակման վերաբերյալ լուրերի եմ սպասում»:
«Իմ դիրքորոշումը հետեւյալն է. բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, ինչը հնարավոր է Հայաստանի օրենսդրության շրջանակներում, եւ ես սպասում եմ լավ լուրերի: Ինձ համար այն հանգամանքը, որ այդ մարդկանց ներկայացվել են քրեական մեղադրանքներ, նրանց ազատ արձակելու համար խոչընդոտ լինել չի կարո», նկատել է Մոդ դե Բյոր-Բուքիքիոն:
Մոդ դե Բյոր-Բուքիքիոն ասել է նաեւ, որ Հայաստանի իշխանությունների, երկրի առաջին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նաեւ հետընտրական իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվածների կանանց հետ երեկ կայացած քննարկումներից «բավական հավասարակշռված» պատկերացում է ստացել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
