Զոհվել է զինծայառող

Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 15-ին, ժամը 11:45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, ծնված 1989թ., (2007թ.-ի 1-ին զորակոչ, Չարենցավանի ԶԿ) գտնվելով մարտական հենակետում, հակառակորդի կողմից ստացել է հրազենային մահացու վիրավորում որովայնի շրջանում:

Ա.Հայրապետյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է ժամը 12:30: Կատարվում է հետաքննություն: