ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազատամարտիկների մի մասը դադարեցրել է հացադուլը
Շիրակի մարզում իրենց անժամկետ հացադուլն են շարունակում 13 հոգի, որոնցից 3-ը` Մարալիկում, 2-ը` Ձորակապում, իսկ 8-ը` Գյումրիում:
Մայիսի 13-ի առավոտյան եռօրյա հացադուլից հետո վատթարացել էր Ձորակապում հացադուլի նստած Սեւակ Սաղաթելյանի (Մուշեղ Սաղաթելյանի որդին) առողջական վիճակը, որին Շտապ օգնության մեքենայով տռեղափոխել էին Մարալիկի առողջության կենտրոն: Նույն օրը, ավելի ուշ, ավագների հորդորներից հետո հացադուլը դադարեցրել էր նաեւ Ռոման Փիլոյանը: Նրանցից անմիջապես հետո Ձորակապի «Հալիվոր Պապ» մատուռի մոտ հացադուլի վրանում հացադուլի էին նստել Սիմոն Բաղդասարյանը եւ Մանվել Հակոբյանը, որոնք մինչ մայիսի 15-ը ժամը 15-ը դեռ հացադուլի մեջ էին ու նպատակ չունեին այն դադարեցնել: Բազմաթիվ գյումրեցիներ, մարալիկցիներ են անընդհատ այցելում հացադուլավորներին: Բողոքավորների պահանջը նույնն է` Շոթա, Մուշեղ Սաղաթելյանների եև մյուս քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը: Ձորակապցիները 10-20 հոգանոց խմբերով աընդհատ հերթապահում են այստեղ: Առողջական կենտրոնի բժիշկը պարբերաբար այցելում է հացադուլավորներին:
Մարալիկում կիրակի` մայիսի 12-ին հացադուլ սկսած Կարապետ Լոռեցյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով, վերջինս մայիսի 13-ին բժիշների պահանջով դադարեցրել է հացադուլը, իսկ նրա որդին` Արմեն Լոռեցյանը եւ մյուս հացադուլավորի` քաղբանտարկյալ ՀԱրություն Ուռուտյանի որդուն` Բաբկեն Ուռուտյանին էր միացել Գալուստ Ուռուտյանը: Մարալիկում այս հացադուլավորները հանրության ուշադրության պակաս չեն զգում, բժիշկները պարբերաբար այցելում են մարալիկցիներին եւս։
Մայիսի 14-ի առավոտյան ժամը 6:40-ին առողջական վիճակի կտրուկ վատթարացամն պատճառով Շտապ օգնության մեքենայով Գյումրու Սամարիթեր հիվանդանոց է տարվել նախորդ օրը իր 12 զինակիցների հետ հացադուլ հայտարարած Մկրտիչ Բաղդասարյանը: Նրան սնուցման կաթիլային համակարգ են միացրել:
Մայիսի 15-ին Գյումրի հացադուլի նստած 13 հոգուց եւս 4-ը` առողջական վիճակի վատթարացման պատճառով եւ բժիշների խորհրդով դադարեցրին հացադուլը:
