Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կգա Հայաստան

Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի խորհրդի հայաստանյան տեղեկատվական գրասենյակը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կայցելի Երևան մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ներընտանեկան բռնությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով:

Այցի ընթացքում տիկին դե Բյոր-Բուքիքիոն հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, Վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի, Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: