Անկախ հետաքննությունը ներսում պետք է լինի

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մարտի մեկի դեպքերի անկախ հետաքննություն առաջին հերթին պետք իրականացվի ներսում` տեղական ուժերով. «բայց հատուկ քննչական մարմնի արած գործունեություն չի նպաստում նրան, որ հասարակությունը հնարավորինս տեղեկացված լինի այն հետաքննության մասին, որը իրականացվում է»:

Վլադիմիր Կարապետյանը հիշեցնելով պաշտոնական տեղեկությունը, թե մարտի 1-ի զոհերից առնվազն երեքը զոհվել են հատուկ միջոցների օգտագործման արդյունքում, հարց է տալիս. ինչու հետաքննական մարմինը չի անդրադարձել սրան, ինչու մեզ չեն աում, ովքեր են այդ իրավապահները, որ օգտագործել են հատուկ միջոցներ եւ մարդիկ են զոհվել: «Հարկատուների հաշվին գործունեություն իրականացնող մարմինը տեղեկություն չի տալիս: Իրենք պարտավոր են հաշվի առնելով հետաքննության գաղտնիությունը, տեղեկություններ տալ: Այս կեցվածքն է ստիպում, որ անկախ հետաքննության մասին կոչերը էլի լինեն», հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը: