ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
բանաձեւի նախագիծ արդեն կա
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը այսօր ընդունել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը Հայաստանի իշխանություններին հորդորում է մի շարք քայլեր կատարել երկրում իրավիճակը փոխելու ուղղությամբ:
Այդ քայլերից են. անկախ հետաքննություն իրականացնել մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների վերաբերյալ, ազատ արձակել բոլոր այն բանտարկյալներին, ովքեր հանցագործություն չեն կատարել, բարեփոխել հանրահավաքների, երթերի եւ ցույցերի անցկացման մասին օրենքը, երկխոսություն սկսել ընդդիմության հետ, մեծացնել ընդդիմության տեղն ու դերը քաղաքական գործընթացներում:
բանաձեւում ներկայացված են Հայաստանում առկա բոլոր կարեւոր հարցերը: Կետ կա, որ հունիսին կանդրադառնան այս հարցին եւ կտեսնեն, թե ինչ զարգացումներ, ինչ պրոգրես է եղել այդ երեք ամսվա ընթացքում:
Վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը պատրաստ են արդյոք հայաստանյան իշխանությունները ազատ արձակել այն մարդկանց, ովքեր իրենց քաղբանտարկյալ են համարում, հարցին ի պատասխան հայտարարել է, որ §Մենք չենք ունեցել քաղբանտարկյալներ եւ չպիտի ունենանք: Բացառվում է, որպեսզի մենք ունենանք [քաղաքական] բանտարկյալներ, սակայն, եթե որեւէ անձ, որը քաղաքական դաշտում է եւ կատարել է հանցագործություն, ապա ես ավելի քան համոզված եմ, որ այդ անձը պիտի պատժվի: Հայաստանում քաղբանտարկյալների գոյության կապակցությամբ, մտահոգություն կա Եվրոպայի խորհրդում: Բայց մենք կանենք ամենը, եւ մենք կապացուցենք, որպեսզի այդ մտահոգությունը պարզապես չլինի: Չպիտի լինեն, չեն լինի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներ... Եթե հանցագործություն չի կատարվել, ուրեմն բաց կթողնվեն:
