ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՇՐՋԱՓԱԿԵԼ ԷԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

Այսօր Երեւանի Ազատության հրապարակը երեկոյան կրկին փակ էր: Ոստիկանները թույլ չէին տալիս զբոսնողներին մտնել հրապարակ: Ավելի ուշ ոստիկանները շարքով կանգնեցին նաեւ Հյուսիսային պողոտայի Թումանյան փողոցի մայթին, թեեւ այնտեղ զբոսնող քաղաքացիների թիվը մեծ չէր: