ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արշավիր Բոզինյանը ժամանակավորապես դադարեցրել է հացադուլը
Կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով Հրազդանի Վանատուր թաղամասում 19 օր հացադուլի մեջ գտնվող նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը շաբաթ օրը դադարեցնել հացադուլը: Իր քայլը ազատամարտիկը հիմնավորել է այսպես. «Ես ժամանակավոր եմ դադարեցրել իմ գերագույն հրամանատարի եւ իմ անմիջական հրամանատարի արձագանքելուց հետո»: Հիշեցնենք, որ գերագույն հրամանատարի (Lեւոն Տեր-Պետրոսյանի)՝ հինգշաբթի օրվա կոչից հետո Արշալույս Բոզինյանը չդադարեցրեց հացադուլը, սակայն նրան հացադուլը դադարեցնելու կոչով դիմել է նաեւ իր անմիջական հրամանատար Սասուն Միքայելյանը, ազատամարտիկը որոշել է կարճ ժամանակով դադարեցնել հացադուլը: Արշալույս Բոզինյանը սակայն կվերսկսի հացադուլը, եթե այս դադարը ոչ մի արձանագանք չունենա:
Իսկ հինգշաբթի օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել հետընտրական զարգացումների առնչությամբ բոլոր կալանավորվածներին դադարեցնել հացադուլը, եւ հացադուլավորներից շատերը անսացել էին նրա կոչին. կոչից հետո քրեակատարողական հիմնարկներում հացադուլը դադարեցրած 22 կալանավորների օրինակին հետեւեց նաեւ Արշալույս Բոզինյանը:
Տեղեկություն չկա միայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող 23-րդ հացադուլավորի` Պետրոս Մակեյանի վերաբերյալ:
