ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կալանավորվածների կանայք հանդիպել են Մեթյու Բրայզային եւ Փիթեր Սեմնեբիին
Իրենց քաղաքական բանտարկյալ համարող մի քանի գործիչների կանայք չորեքշաբթի օրը հանդիպել են Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզային եւ Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:
«Մենք ներկայացրել ենք մեր պահանջները, մեր խնդիրները, որ մեր ամուսինները քաղբանտարկյալներ են։ Երկուսն էլ ասացին, որ դա կարեւորագույն խնդիր է իրենց համար... Նրանք պահանջում են, որ բոլոր քաղբանտարկյալները ազատվեն, ճնշում են գործադրում եւ գործադրելու են այս իշխանության վրա մինչեւ այդ խնդիրը լուծվի», հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի կնոջ` Lուսինե Հայրապետյանի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում իրենք ներկայացրել են ոչ միայն իրենց, այլեւ այսօր քաղաքական հայացքների համար անազատության մեջ բոլոր գտնվողների կանանց մտահոգությունը. «Օտարերկրյա դիվանագետը [Մեթյու Բրայզան] խոստացավ, որ պետք է հետեւողական լինեն, որպեսզի իշխանություններից ստանան այդ հարցի շուտափույթ լուծումը»
«Մեթյու Բրայզայի ասաց, որ պարբերականորեն, հստակ, կաթիլ առ կաթիլ կլինեն եվրոպական դիվանագետների ճնշումները ժողովրդավարության համար, խոսքի ազատության համար», -հայտարարել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կինը` Քնարիկ Խաչատրյանը:
