ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դիմել են դատախազություն, ուղարկվել է ՀՔԾ
Հյուսիսային պողոտայում զբոսնելու պահին, առանց պատճառաբանության բերման ենթարկված, ոստիկանության տարբեր բաժիններում մի քանի ժամ պահված հետո ազատ արձակվախ մի խումբ քաղաքացիներ՝ մասնավորաբար, «Սկսելա» երիտասարդական շարժման անդամ Արսեն Խառատյանը, լրագրող Տիգրան Պասկեւիչյանը եւ այլ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրենց ապօրինի բերման ենթարկելու փաստի առթիվ։
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից տեղեկացանք, որ դիմումները փոխանցվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։ Արդյունքների մասին՝ հետո։
Source Url:
