FIDH-ի առաքելությունը եկել է Հայաստան

Մարտի 30–ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Իրավաբանների միջազգային ընկերակցությունը եւ Փարիզի իրավաբանների ընկերակցությունը Հայաստան են գործուղել միջազգային առաքելություն մարտի 1-20 տեւած արտակարգ իրավիճակի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման հնարավոր դեպքերը հայտնաբերելու նպատակով։

Առաքելության կազմում են՝ իրավաբաններ պարոն Անտուան Կոմտեն, տիկին Կարին Ժակոբին, պարոն Պատրիկ Կարապիանը եւ պարոն Կիրիլ Կորոտեեւը։

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ազգային Ժողովի պատգամավորների, ոստիկանության եւ դատախազության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, կալանավորվածներին եւ ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբերի, ընդդիմադիր կուսակցությունների, ՀՀ գործող դեսպանատների ներկայացուցիչների, ինչպես նաեւ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածների եւ վկաների հետ։

Այս հանդիպումներից հետո առաքելությունը կներկայացնի հաշտվետվություն։