Ագոյի խումբը զբոսնեց Հյուսիսային պողոտայում

Շաբաթ օրը Երեւան է ժամանել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ագոյի խմբի քառօրյա այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Երեկ՝ մարտի 30-ին Ագոյի խմբի անդամների հանդիպել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ըստ ոչ պաշտոնական լուրերի` հանդիպումը նախատեսված էր «Երեւան» հյուրանոցում: Նշված ժամին այնտեղ էին հավաքվել մի քանի տասնյակ մարդիկ, որոնք սպասում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի այցին, սակայն, անհայտ պատճառներով, հանդիպումը կայացել է ոչ թե հյուրանոցում, այլ՝ Տեր-Պետրոսյանի առանձնատանը:

Հանդիպումից հետո Ագոյի խմբի անդամները զբոսնել են Հյուսիսային պողոտայում: Ագոյի խմբի որեւէ անդամ չի ձերբակալվածներ, բերման չի ենթարկվել։

Ագոյի խումբը նշել է, որ իր համար առաջնահերթ խնդիրներից մեկը խոսքի, մամուլի ազատությունն է: