Վանո Սիրադեղյանի եղբորը՝ 2 տարի ազատազրկում

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկը, Ղռեջյան Ավետիքը, Սիրադեղյան Սերյոժան, Ասրյան Ռաֆայելը հանցավոր են ճանաչվել ներկայացված մեղադրանքներում:

Հիմնավորված համարելով առաջադրված մեղադրանքը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.03.08թ. դատավճռով Ս.Սիրադեղյանը դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով եւ, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, պայմանականորեն նշանակվել փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.03.08թ. դատավճռով՝ Ռ.Ասրյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով եւ, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, պայմանականորեն նշանակվել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Ս.Սիրադեղյանը եւ Ռ.Ասրյանն ազատ են արձակվել դատարանի դահլիճից:

Յու.Մամյանը եւ Ա.Ղռեջյանը հանցավոր են ճանաչվել եւ դատապարտվել 2-ական տարվա ազատազրկման՝ համապատասխանաբար Տավուշի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանների կողմից:

Հիշեցնենք, որ Սերյոժա Սիրադեղյանը ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի եղբայրն է, իսկ Յուրիկ Մամյանը՝ քրոջ ամուսինը։