ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գումարների հոսքը չի դադարում
Ինչպես տեղեկացնում է Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը, Գյումրու ժամանակով մարտի 26-ին, ժամը 12:58-ին (ԱՄՆ, Կալիֆորնիո ժամանակով ժամը 0:58-ին) Յունիբանկի Գյումրու մասնաճյուղից Վահան Խաչատրյանին հաղորդեցին, որ այդ պահին ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության համար իր անունով բացված բանկի դոլարային հաշվին նստեց Միացյալ նահանգներից փոխանցված 10.000 ամերիկյան դոլարի մեկ փոխանցում:
Բարերարի անունն է Ալեկսեյ Հարդինգ: Նա Սուրբ Զատկի տոնին իր նվիրատվությանն մասին զանգել եւ հայտնել է Խոսքի ազատության ու ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանին, ապա երկուշաբթի եւ երեքշաբթի մի քանի անգամ տեղեկացրել էր Վահան Խաչատրյանին, որ դրամը ինքը փոխանցել է: Մեր ունեցած տեղեկություններով, Ալեկսեյ Հարդինգը երբեք չի դիտել ԳԱԼԱ ՀԸ հաղորդումները, նրան մինչեւ հեռուստամարաթոնը ծանոթ չէր ոչ Լ.Բարսեղյանը, ոչ էլ Վ.Խաչատրյանը եւ ոչ էլ ԳԱԼԱ ՀԸ աշխատակազմից որեւէ մեկը: Մարդը իր նվիրատվությամբ աջակցեց Խոսքի ազատության պաշտպանությանը:
ԱՄՆ, Լոս-Անջելեսի Գլենդեյլից Արմեն Մարտիրոսյանը, դեռ Ավագ Շաբաթ առավոտյան 500 դոլար է փոխանցել Վահան Խաչատրյանի հաշվին, ինչի համար կատարել է 41 դոլարի փոխանցման ծախս: Մինչ այս պահը այդ եւ ԱՄՆ-ից այլ բանկային փոխանցումներ դեռ տեղ չեն հասել:
