Ընթերցանության օրը չի ստացվում

Հյուսիսային պողոտայում մարտի 26-ին ժամը 18-ից մեկնարկել է ընթերցանության օր ակցիան: Ակցիայի մասնակիցները պետք է պողոտայում շարվեին եւ գիրք կամ թերթ ընթերցեին: Սակայն ընթերցանությանը, որին մասնակցում է մի քանի հարյուր մարդ, խանգարում են ոստիկանները: Նրանք Հյուսիսային պողոտայում սկսել են քաղաքացիների բերման ենթարկել: Գրեթե յուրաքանչյուր պահի ոստիկանները ինչ որ մի քաղաքացու բերման են ենթարկում, առանց որեւէ բացատրության, այն դեպքում, երբ որեւէ քաղաքացի չի խանգարում հասարակական կարգը: