Տուգանեցին 300 հազար դրամով

Նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆիա Քալանթարյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեց 300 հազար դրամ տուգանքի՝ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու համար:

Մեղադրող կողմը պահանջում էր տուգանքի չափը սահմանել 500 հազար դրամ:

Քալանթարյանը եւ նրա շահերի պաշտպանը համոզված են, որ դատավճիռն անհիմն է եւ քաղաքական ենթատեքստ ունի: Նրանք մտադիր են բողոքարկել դատավճիռը Վերաքննիչ դատարանում: