ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱԼԱ ՀԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՉԸ
Մարտի 24-ին Խոսքի ազատության եւ Գալա հեռուստաընկերության պաշտպանության
շտաբը, «ազատությունը գնահատող քաղաքացիներին« դիմել է կոչով:
«Հարգելի հայրենակիցներ, եւ Ազատ խոսքը գնահատող մարդիկ, շարունակում ենք դիմել Ձեր
զորակցությանն ու աջակցությանը.
Եթե մինչեւ երկուշաբթի` մարտի 24-ը չկարողանանք հանգանակել եւս 6 մլն 846 հազար 200
դրամ, ԳԱԼԱ հեռուստաընկերության գույքը կառգրավվի եւ կդրվի էլեկտրոնային աճուրդի,
որպեսզի ՀՀ Վարչական դատարանի վճիռը բռնագանձման մասին կատարվի:
Աջակցությունը կարող է լինել ինչպես նվիրատվության տեսքով, այնպես էլ ԳԱԼԱ ՀԸ
հիմնադիր Վահան Խաչատրյանին տրվող դրամական պարտքի կամ վարկի տեսքով: Այդ ամենը
պատշաճ իրավաբանական գրանցում կստանա:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը դիմում է բոլորի
օգնությանը, խնդրում է հնարավոր բոլոր աջակցությունները: Մենք թույլ չենք տալու, որ
Հայաստանում եթերազրկվի եւս մեկ հեռուստաընկերություն:
Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել
ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ
Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:
Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է
զանգահարել հեռուստաընկերություն` հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819,
+374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան
Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63: Փոխանցումներ
կատարելուց անմիջապես հետո խնդրում ենք զանգել եւ տեղյակ պահել այդ մասին:
Դրամական հաշվի համար
Վահան Խաչատրյան
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ»
Մասնաճյուղ
հ/հ 2410 3101 2610
Դոլարային հաշվի համար
For transfers in USD
Intermediary Bank:
Deutsche Bank Trust Company Americas, New York
SWIFT: BKTR US 33
Beneficiary’s bank:
UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22
Acc: 0443 7920
“UNIBANK” CJSC GYUMRI BRANCH
Beneficiary: Khachatryan Vahan
Account: 2410 3111 2618
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի համակարգողներ
Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան»։
