Քաղբանտարկյալների հայտարարությունը

Այսպիսի վերնագրով հայտարարություն են տարածել Արման Բաբաջանյանը, Վարդան Մալխասյանը, Ժիրայր Սեֆիլյանը։ Ի դեպ, նրանք քաղբանտարկյալներ են որակվել նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի Մարդու իրավունքների մասին 2007ն թվականի մասին զեկույցում։ Քաղբանտարկյալների հայտարարության մեջ ասվում է.

«Մեր պայքարն արդեն մտնում է վճռորոշ ու հատատուն փուլ: Հոգեվարք ապրող չարիք իշխանությունները խաղաղ ժողովրդի նկատմամբ բիրտ ուժի ու բռնության կիրառմամբ վերջնականապես ինքնասպանվեցին` ապացուցելով իրենց եղկելիությունը, իրենց ողորմելի եւ հակահայ բնույթը: Քոչարյանա-սերժական քստմնելի ռեժիմը Հայ ժողովրդի համար այլևս գոյություն չունի: Այսօր այդ իշխանության թափթփուքներին ասպարեզից քշելը համարվում է իսկական ազգային-ազատագրական պայքար և ինչպես հազարամյակներ շարունակ մենք ունեցել ենք կամք ու վճռականություն պայքարելու թէ արտաքին և թէ ներքին թշնամիների դեմ, այսօր նույնպես պետք է դրսեվորել նույն կամքն ու վճռականությունը մեր ժողովրդի իշխանությունը բռնազավթածներից երկիրը վերջնականապես մաքրելու և վերջապես ազատագրելու համար: Նրանց ստոր գործողությունները մեզ մազաչափ անգամ չպետք է հուսահատեցնեն ընդհակառակը պետք է դառնանք ավելի համախմբված, ավելի տոկուն և ավելի նվիրված:Այս վճռական պահին մենք կոչ ենք անում անվերապահ վստահել և հավատալ Լևոն Տեր Պետրոսյանին, կատարել նրա բոլոր ցուցումներ ու առաջադրանքները որոնք լինելու են մեր հաջողության հիմնական գրավականը: Հայոց հաղթանակն անկապտելի է : Պայքար, պայքար մինչև վերջ:

Քաղբանտարկյալներ`

Արման Բաբաջանյան

Ժիրայր ՍեՖիլյան

Վարդան Մալխասյան»։