ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բերվել է 764 անձ, ձերբակալվել՝ 59, կալանավորվել՝ 31
ՀՀ ոստիկանության տվյալներով, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը «Երևանում հրահրված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով» մարտի 12-ի, ժամը 15.30-ի դրությամբ ոստիկանության ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 764 անձ, որոնցից 568-ը` մարզերում, 196-ը` մայրաքաղաքում: Ձերբակալվել է 59 անձ, կալանավորվել` 31-ը, բաց է թողնվել 513 անձ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում 62 անձ ուղարկվել է դատախազություն, 4-ը` ԱԱԾ, իսկ 14-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են վարչական դատարան` վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:
Նարկոլոգիական դիսպանսեր ստուգման է ուղարկվել 19 մարդ: Բժշկական փորձաքննությունների եզրակացություններն այդ անձանց վերաբերյալ դեռ չեն ստացվել: 72 անձի վերաբերյալ տվյալները ստուգման փուլում են:
«Մարտի 1-ից 2-ը մայրաքաղաքում հրահրված զանգվածային անկարգությունների ընթացքում ընդհանուր առմամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության 203 աշխատակից, այդ թվում` 162-ը ոստիկանության զորքերի ծառայողներ, 54-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, 43-ը` հրազենային-բեկորային վնասվածքներ, 1-ը զոհվել է: Այս պահի դրությամբ 47-ը շարունակում է առկա բուժումը», տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը
