Օմբուդսմենը կոչ է անում վերացնել սահմանափակումները

Մարտի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իշխանություններին կոչ է արել անհապաղ վերացնել արտակարգ դրություն հայտարարելու արդյունքում հայկական ԶԼՄ–ների սահմանափակումները։

Ըստ Արմեն Հարությունյանի երկրում առկա լարվածությունը մեղմելու եւ հասարակական համաձանյության գակլու համար անհրաժեշտ է բազմակարծություն, ինչը արտակարգ դրության բերած սահմանափակումների պարագայում անհնար է։ Առավել եւս, որ այսօր լույս տեսնող, գործող ԶԼՄ–ները մարտի մեկի միջոցառման մասնակիցներին անվանում են «քրեական տարրեր»։ Արմեն Հարությունյանը չի բացառում, որ հանրահավաքի մասնակիցների մեջ են եղել են քրեական տարրեր, որոնք սակայն, հավաքվածների փոքր մասն են եղել. «գերակշռող մասը եղել են բողոքի իրենց ձայնը բարձրացնելու եւ ստեղծված իրավիճակի հետ անհամաձայն մարդիկ»։

Այս պահին Օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրում է խոսքի ազատության վիճակը Հայաստանում եւ ահազագներ է ստացել, որ ԶԼՄ–ների սահմանափակման դեպքեր են եղել նաեւ մարզերում, այն դեպքում, երբ արտակարգ դրություն հայտարարված է միայն Երեւանում։

Իրավապահ մարմիններին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը առաջարկում է չմոռանալ անմեղության կանխավարկածի մասին։ Արմեն Հարությունյանը վստահ է, որ պետք է բացառել ձերբակալված եւ կանալավորված անձնանց իրավունքների խախտումները։ Նման խախտումների վերաբերյալ ահազանգեր օմբուսդսմենի գրասենյակը արդեն ստացել է։ Օմբուսդմենի ներկայացուցիչները հանդիպել են ձերբակալվածների, որոնցից մեկը ասել է, որ իրեն ծեծել են։ Տեղի ունեցած իրադարձությունների իրական պատկերը պարզելու համար օբուսդմենի ներկայացուցիչները այցելում են նաեւ հիվանդանոցներ եւ դիահերձարաններ։

Լրագրողների առաջարկով անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Արմեն Հարությունյանը իր ամենանհաջող կադր է եւ ՀՀ քաղաքացին պեքտ է աշխատի Երեւանի եւ ոչ՝ Ստրասբուրգի համար, Արմեն Հարությունյանը ասել է. Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, իսկ մարդու իրավունքների եւ ազատությունների չափանիշները նույն են եւ Երեւանում եւ Ստրասբուրգում։

Ի դեպ, Արմեն Հարությունյանը համոզված է, որ քանի որ Սերժ Սարգսյանը չի հայտարարել արտակարգ դրություն, ուստի նա չպետք է պատասխանատվություն կրի դրա համար։