ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լեւոն Տեր–Պետրոսյանը չորս պայման է դնում
ՀՀ Սահմանադրական դատարանում քննվում է Լեւոն Տեր–Պետրոսյանի հայցը, ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին եւ այսօր ելույթ է ունեցել Լեւոն տեր–Պետրոսյանը։
Լեւոն Տեր–Պետրոսյանի խոսքով, համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի բացի գործող նախագահից պետական մյուս պաշտոնյաները նախագակական մրցավազքին մասնակցելու համար պետք է ժամականավորապես ազատվեն զբաղեցրած պաշտոնից, իսկ Սերժ Սարգսյանը լինելով նախագահի թեկնածու շարունակել է կատարել ՀՀ վարչապետի լիազորությունները։ Մյուս կողմից, համաձայն ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չեն անցկացվում, իսկ ընտրական գործընթացը ենթադրում է բոլոր գործընթացների, այդ թվում՝ դատական վեճերի ավարտվածություն։ Հետեւաբար, հայտարարված արտակարգ դրության պայմաններում այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ։
Եթե ՍԴ–ն ընդունի նախագահի ընտրությունները չեղյալ հայտարարելուց տարբեր որոշում, ապա դա բերելու է երկրում լեգիտիմության դեֆիցիտի, ինչը վտանգավոր է ինչպես երկրի, այնպես էլ ՍԴ հեղինակության համար, հայտարարել է Լեւոն Տեր–Պետրոսյանը։ Նա համաձայն է ԵՄ առաջարկած իշխանությունների հետ երկխոսություն սկսելու առաջարկին եւ երկխոսությունը սկսելուց առաջ չորս պայման է դրում. Արտակարգ դրության վերացում, բոլոր ձերբակալվածների ազատ արձակում, ՍԴ գործունեության հավասարաչափ լուսաբանում եւ մարտի 1-2–ի իրադարձությունների միջազգային հետաքննություն։
