ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
բռնել են սադրիչների՞
Փետրվարի 27-ի երեկոյան` ժամը 23:00-23:30-ի սահմաններում, Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի անվտանգությունը հսկող անձինք բռնել են երկու երիտասարդի` պնդելով, թե նրանք փորձում էին սադրանքներ հրահրել եւ մարդկանց կոչեր անելով դրդել իշխանությունների դեմ բռնի գործողությունների:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, ըստ հանրահավաքի անվտանգությունը հսկող անձանց, այդ երիտասարդները ընդունել են, որ հանդիսանում են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, եւ որ իբր իրենց այնտեղ է ուղարկել անձամբ ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը:
Երիտասարդներին հանրահավաքի կազմակերպիչները տեղում խուզարկել են եւ հայտնաբերել գաղտնալսման սարքեր: Հետո նրանց տեղափոխել են մոտակայքում գտնվող մի սրճարան, որտեղ այդ պահին գտնվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը` իր համախոհների հետ: Լեւոն Տե–Պետրոսյանի համախոհները հրավիրել են Ազատության հրապարակում գտնվող բարձրաստիճան ոստիկանների, նրանց տեղյակ պահել միջադեպի մասին, որից հետո այդ երիտասարդներին տարել են անհայտ ուղղությամբ:
Իսկ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը իր վարծակն է հրապարակել այսօր.
«Երեկ ուշ երեկոյան ապօրինի հանրահավաքի մասնակիցները բռնել են Ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցների, որոնց ներկայացրել են իբրեւ «սադրիչներ», հետագայում ազատելով նրանց:
ՀՀ ԱԱԾ-ը, կատարելով օրենքով վերապահված սահմանադրական կարգի պահպանման եւ ժողովրդի անվտանգության ապահովման գործունեությունը, հայտարարում է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ջանքերի շնորհիվ է վերջին օրերին ապօրինի հանրահավաքի ծայրահեղական տրամադրված մասնակիցների մոտից առգրավվել մեծ քանակությամբ զենք-զինամթերք, թունավոր եւ պայթուցիկ նյութեր, որի վերաբերյալ ԱԱԾ Քննչական վարչությունը 6 անձանց հանդեպ հարուցել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի հատկանիշներով: Դա փաստում է այն մասին, որ ՀՀ ԱԱԾ-ը գործում է միայն ի նպաստ ժողովրդի, ընդ որում ապահովում է հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը:
Եվս մեկ անգամ հավաստիացնում ենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Ոստիկանության հետ համատեղ շարունակելու է կատարել իրենց վրա օրենքով դրված պարտականությունները եւ զգուշացնում է որոշ □տաք գլուխների□, որ ծառայողական գործունեությունը խոչընդոտելու յուրաքանչյուր փորձ կբերի օրենքով նախատեսված խստագույն պատասխանատվության»:
