ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուդսմենի ներկայկացուցիչները հանդիպել են Սմբատ Այվազյանին
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, փետրվարի 25-ի առավոտյան ժ. 09.30-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացվել է հաղորդում, թե Սմբատ Այվազյանը ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է ճնշումների և խոշտանգումների:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբն անմիջապես այցելել է ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, քննչական բաժնում հանդիպել և առանձնազրույց է ունեցել վերջինիս հետ:
Հանդիպման ընթացքում Սմբատ Այվազյանը հերքել է իր հանդեպ բռնություն գործադրելու կամ խոշտանգելու մասին տեղեկությունները: Սմբատ Այվազյանը նաև նշել է, որ ինչպես իր առողջական վիճակի, այնպես ել համապատասխան քննչական գործողությունների հետ կապված խնդիրներ չունի: Այս պահի դրությամբ Սմբատ Այվազյանը ապահովված է իր կողմից մատնանշված փաստաբանով:
Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցիչների հանդեպ բռնության կիրառում)։
