ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանները ստացել են 98 դիմում
2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրությունների կապակցությամբ նույն օրվա ժամը 20.00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ուղղումներ կատարելու պահանջով ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ մուտքագրվել են հետևյալ դիմումները.
1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ստացվել է 38 դիմում, որից 36-ը բավարարվել է, 2-ը՝ մերժվել։
2. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ստացվել է 1 դիմում, որը մերժվել է։
3. Արարատի և Վայոց-Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան մուտք է եղել 1 դիմում, որը բավարարվել է։
4.
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան ստացվել է 13 դիմում, որից 11-ը մերժվել է, 2-ը՝ բավարարվել է մեկ վճռով։
5. Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան ստացվել է 1 դիմում, որը մերժվել է։
6. Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան ստացվել է 8 դիմում, որից 7-ը բավարարվել է, 1-ը՝ մերժվել։
7. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ստացվել է 31 դիմում, որից 3-ը բավարարվել է, 28-ը մերժվել է։
8. Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան մուտք է եղել 5 դիմում, որոնցից 4-ը կարճվել են հայցից հրաժարվելու հիմքով, 1-ը՝ մերժվել։
Այսպիսով. ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ մուտք է եղել 98 դիմում, որից 49 դիմում բավարարվել է, 4-ը` կարճվել, 45-ը` մերժվել։
