Ստիպում են կաշառք վերցնել

«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը շարունակում է ստանալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր:

Երեւանի Նոր–Նորք համայնքում գնտվող ուսանողական հանրակացարաններում ինչ–որ մարդիկ ստիպողաբար գումար են բաժանում եւ ստիպում քվեարկելՍերժ Սարգսյանի օգտին:

Երեւանի 4/28 եւ 4/27 ընտրատեղամասերում մի քաղաքացի արձանագրել է «ընտրակարուսել»։ Կազմվել է բողոքի արձանագրություն: