ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր ահազանգեր, որ ստացվել են «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության թեժ գծով։
[18:00]
Վանաձոր 29/12 եւ 29/11 ընտրատեղամասերի դիմացի խանութում ընտրակաշառքներ են բաժանվել։
Արտաշատի 17/10 ընտրատեղմասում ընտրող Կարինե Իվանյանը նկատել է լցոնման փաստը եւ բարձրաձայնել. ընտրական ողջ հանձնաժողովով ծեծել են կնոջը։
«Ազատականություն եւ ժողովրդավարություն» դիտորդական առաքելության ղեկավար Նունե Վարտունին ԳՈՒՄ–ի շուկայի մոտ նկարահանել է թե ինչպես են մեքենաներով եւ ավտոբուսներով քաղաքացիներին բերում շուկա եւ հենց շուկայից տեղեկանք էին ստանում ըստ բնակության վայրի քվեարկելու մասին։ 17։00–ի մատույցներում գրողների միության մոտ Նունե Վարտունին նկարահանել է ընտրատեղամասից–ընտրատեղամաս շրջող մեքենաներ, ինչից հետո նրան է մոտեցել 01 SS 907 համարանիշով սպիտակ ՆԻՎԱ, որից դուրս եկած երիտասարդները վերցրել են ֆոտոխցիկը։
Source Url:
