Իրավունք ունեք

Ողջ օրվա ընթացքում «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստանում ԶԼՄ–ների ներկայացուցիչներից, ովքեր խնդրում էին պարզել. քվեարկության ավարտից՝ փետրվարի 19-ի ժամը 20։00-ից հետո լրագրողները իրավունք ունե՞ն մտնել ընտրատեղամաս։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբան Սեւակ Հովհաննիսյանը մեզ տեղեկացրեց, որ ԶԼՄ–ների ներկայացուցիչները կարող են մտնել ընտրատեղամասեր՝ անգամ դրանց փակվելուց հետո, ձայների հաշվարկի ժամանակ։

Մեր իրավաբանները պարզաբանեցին, որ ժամը 20։00–ից ընտրատեղամասերը փակվում են միայն ընտրողների համար։ Դիտորդները եւ վստահված անձնինք ունեն այն իրավունքները, ինչ ունեին քվեարկության ողջ ընթացքում։