ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրությանը կմասնակցի նաեւ 530 ազատազրկված
ՀՀ Ոստիկանության տարածած տեղեկությունների համաձայն, ՀՀ ընտրողների գրանցամատյանում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 328 320 է։ Ըստ բնակության վայրի ընտելու ցանկություն հայտնած անձնանցով կազմված լրացուցիչ ցուցակներում կա 19 000 ընտրող, ստացիոնար բուժում անցնող ընտրողների քանակը՝ 2500։
Իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությանը կմասնակցի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող, ընտրության իրավունք ունեցող 530 մարդ։
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է գտնվում 25 մարդ,
«Աբովյան» ՔԿՀ-ում 17,
«Վարդաշեն» ՔԿՀ-ում 21,
«Արթիկ» ՔԿՀ-ում 13,
«Վանաձոր» ՔԿՀ-ում 42 մարդ,
«Գորիս» ՔԿՀ-ում 23
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 389 մարդ:
