ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հիվանդների համար ՝ շրջիկ քվեատուփեր
Հայաստանի նախագահի ընտրությունների քվեարկության ժամանակ հիվանդանոցներում տեղաշարժվելու հնարավորությունից զուրկ հիվանդներին կտրամարդվեն շարժական քվեատուփեր, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի ԿԸՀ նախագահի տեղակալ Հարություն Շահբազյանը:
Շահբազյանը նշել է, որ ԸՕ համաձայն, շարժական քվեատուփը չի կարելի տեղափոխել մեկ հիվանդանոցից մյուսը, այլ անհրաժեշտ է մեկ հիվանդանոցում հիվանդների քվեարկությունից հետո տեղափոխել ընտրատեղամաս, դատարկել քվեաթերթիկներն ընդհանուր քվեատուփի մեջ հանձնաժողովի անդամների ներկայությամբ, ինչից հետո նորից կնքել եւ ուղարկել հաջորդ հիվանդանոց։
Source Url:
